ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր
Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը

Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը Սկիզբը՝ մարտի 11, 18, 31 Սիրտ–անոթային հիվանդություններից առաջացած մահացության մեջ վճռորոշ բաժին ունեն նաեւ ուղեղի անոթային հիվանդությունները։
ԱՀԿ Եվրատարածքում մահացությունը ուղեղ-անոթային համակարգի հիվանդություններից (100 000 բնակչի հաշվարկով՝ 2003-2006թ.)
Ղրղըզստան՝ 120.2 կին, 180.0 տղամարդ
Ռուսաստան՝ 76.3 կին, 165.1 տղամարդ
Ղազախստան՝ 74.7 կին, 140.6 տղամարդ
Բելառուս՝ 57.5 կին, 118.6 տղամարդ
Ուկրաինա՝ 51.5 կին, 110.8 տղամարդ
Ուզբեկստան՝ 58.2 կին, 93.3 տղամարդ
Ադրբեջան՝ 49.6 կին, 74.1 տղամարդ
Հայաստան՝ 27.4 կին, (2003թ.), 59.1 տղամարդ
Ընդամենը՝ 64.4 կին, 117.7 տղամարդ
Շվեյցարիա՝ 4.6 կին, 8.2 տղամարդ
Ֆրանսիա՝ 6.4 կին, 11.2 տղամարդ
Նորվեգիա՝ 6.5 կին, 9.3 տղամարդ
Իսպանիա՝ 7.3 կին, 14.3 տղամարդ
Ավստրիա՝ 8.3 կին, 9.2 տղամարդ
Շվեդիա՝ 8.3 կին, 12.8 տղամարդ
Գերմանիա՝ 8.3 կին, 13.2 տղամարդ
Նիդերլանդներ՝ 9.4 կին, 12.0 տղամարդ
Ընդամենը՝ 7.3 կին, 11.2 տղամարդ
Բերված թվերը վկայում են, որ Արեւմտյան Եվրոպայի մի խումբ երկրներում ուղեղ-անոթային հիվանդություններից մահացությունը կանանց մոտ միջինը 8.8 եւ տղամարդկանց մոտ 10.5 անգամ ցածր է, քան՝ ԱՊՀ-երկրներում։
Բոլոր պատճառներից մահացությունը 0-64 տարիքի մարդկանց համար 2003-ին Հայաստանում կազմել է 328.0, իսկ 65 եւ ավելի տարիքի համար՝ 7194,0 (100 000 բնակչի հաշվով)։ Մահացության այս ցուցանիշով, որը ամենաբարձրներից է, Հայաստանն զբաղեցնում է չորրորդ տեղը՝ զիջելով Մոլդովային (7738), Ղազախստանին (7524) եւ ՌԴ-ին (7398)։ 0-64 տարիքի մահացության ցուցանիշով (328) Հայաստանը գտնվում է առավել բարվոք վիճակում՝ Եվրատարածքի 49 երկրների շարքում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Տարիքային այս խմբում մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ 782.2, իսկ ամենացածրը՝ Սան-Մարինոյում (135.8), Իսլանդիայում (140.7) եւ Շվեյցարիայում (156.2)։
Փաստորեն, փիճակագրությունը վկայում է, որ Հայաստանում հերոնտոլոգիական ծառայության արդյունավետության բարձրացման լուրջ խնդիրներ ունենք՝ ինչպես սոցիալական, այնպես էլ առողջապահական առումներով։ Հետեւաբար, մեր երկրում այս բնագավառի զարգացման համալիր ծրագրի խիստ անհրաժեշտություն է զգացվում։
Անդրադառնալով մահաբեր հիվանդացության խնդրին, բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞րն է վերը նշված արտառոց տարբերությունների պատճառը։ Ինչո՞ւ 1970-ին նույն հիվանդություններից առաջացած մահացությունն ԱՀԿ եվրատարածաշրջանի երկրներում գրեթե հավասար էր, իսկ հետագայում Արեւմտյան եւ Արեւելյան տարածաշրջաններում գործընթացը զարգացավ հակառակ ուղղություններով։ Չէ՞ որ այսօր մեր երկրում լայնորեն օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիական եւ դեղաբուժման մեթոդները, մեծ հնարավորություն է ստեղծվել բուժման նորագույն սխեմաների ներդրման, զարգացած երկրներում մեր բժիշկների մասնագիտական վարպետության կատարելագործման, փորձի փոխանակման, հետդիպլոմային կատարելագործման, աշխարհի առաջատար մասնագետներին մեր երկիր հրավիրելու՝ նրանց փորձը ընդօրինակելու, ուսուցողական տարբեր ծրագրերի կազմակերպման համար։ Եթե խնդիրը պայմանավորված է միայն բժշկության եւ առողջապահության զարգացման մակարդակով, այդ դեպքում ինչո՞վ բացատրել Հայաստանում մահացության շարունակվող աճը վերը թվարկված հիվանդություններից։
Իրավիճակի վերլուծությունը թելադրում է, որ, իհարկե, կան խորքային այլ պատճառներ, որոնցով հիմնականում պայմանավորվում են ոչ տարափոխիկ հիվանդությունների համաճարակի բռնկումն առաջին հերթին ողջ քաղաքակիրթ աշխարհում։ Այս խորքային պատճառների բացահայտման անհրաժեշտությունն էր, որ 1965-80-ականներին աշխարհի մի ամբողջ շարք զարգացած երկրներում ձեռնարկվեցին բազմակենտրոն ծավալուն ուսումնասիրություններ՝ պարզելու այն հիմնական պատճառները, որոնք հանգեցնում էին ոչ տարափոխիկ բնույթի մի շարք հիվանդությունների բուռն աճին՝ համաճարակին եւ դրա հետ առնչվող մահացության անզուսպ բարձրացմանը։
Ահա հիվանդությունների այն խումբը, որոնք պատասխանատու են Եվրոտարածաշրջանի երկրների ազգաբնակչության «առողջ կյանքի կորցրած տարիների» (ԱԿԿՏ) համար։ Եթե բոլոր հիվանդություններից ԱԿԿՏ-ն ընդունենք 100 տոկոս, ապա 2002 թվականի տվյալների համաձայն կունենանք հետեւյալ պատկերը.
Սրտի իշեմիկ հիվանդություն՝ 10.5
Ուղեղի անոթային հիվանդություններ՝ 7.2
Միաբեւեռ դեպրեսիվ խանգարումներ՝ 6.2
Ալկոհոլածին հիվանդություններ՝ 3.1
Քրոնիկ թոքային հիվանդություններ՝ 2.9 Ճ-Տ վնասվածքներ՝ 2.4
Թոքերի քաղցկեղ՝ 2.2
Ընդամենը՝ 33.8 %։
ԱՀԿ-Եվրոյի կողմից 2002 թվականին Հայաստանի համար հաշվարկած ԱԿԿՏ-ն ունի հետեւյալ պատկերը.
Սրտի իշեմիկ հիվանդություն՝ 12.6
Միաբեւեռ դեպրեսիվ խանգարումներ՝ 7.4
Ուղեղի անոթային հիվանդություններ՝ 6.7
Պերինատալ իրավիճակներ՝ 3.9
Շաքարախտ՝ 3.7
Լսողության կորուստ՝ 3.1
Բնածին արատներ՝ 2.8
Ընդամենը՝ 40.2%
Այսպիսով՝ ԱՀԿ եվրատարածաշրջանի երկրներում յոթ հիմնական հիվանդություններին բաժին է ընկնում «առողջ կյանքի կորցրած տարիների կորստի» 33.8, իսկ Հայաստանում՝ 40.2 տոկոսը։ Շարունակելի...

|
Կարդացեք նաև

37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել: Էրեբունի ԲԿ-ում ծնվել է Կիմա Հակոբյանի 6-րդ աղջիկը: Եւս 10 երեխա՝ Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը եւ Ռեբեկան...


ԱՄՆ-ից առաջատար մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ուտելիք պատրաստելու գործընթացը կարող է կործանարար լինել կնոջ սրտանոթային համակարգի համար, հայտնում է gogetnews.info-ն...


Երկու օրում ավելի քան 120 հազար մարդ է ստորագրել բրիտանական խորհրդարանի կայքի առցանց միջնորդագիրը՝ աշխատավայրում բարձրակրունկ կոշիկների պարտադիր կրումն արգելելու պահանջով...


Երկու և ավելի երեխա ունեցող ծնողները կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ ու անվճար սովորել ցանկացած բուհում։ Այս կիսամյակում, օրինակ, կփոխհատուցվի 17 ուսանող-ծնողի...


Սինգապուրի ազգային համալսարանի մասնագետները պարզել ե, որ անհամբեր կանայք ավելի արագ են ծերանում: Հետազոտությանը մասնակցել է 1158 առողջ ուսանող Չինաստանից: Մասնակիցներին առաջարկել են...


RNS-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտողները ստեղծել են հատուկ օղակ, որն էականորեն նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը։ Աշխատանքը հրապարակվել է The New England Journal...


Gogetnews.info-ի փոխանցմամբ` Բուքինգհեմյան համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում նրանց հաջողվել է հաստատել կանանց ընկերության անհնարինության մասին կարծրատիպը...


Երջանկությունը չի երկարացնում կանանց կյանքը, հայտարարել են բրիտանացի գիտնականները: Նրանք ընդգրկուն հետազոտություն են կատարել, որին մասնակցել է ավելի քան 1 մլն կամավոր, հայտնում է medportal.ru-ն...


Աշխարհում մայրերի մահացության մակարդակը վերջին 25 տարվա ընթացքում գրեթե կրկնակի նվազել է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Ըստ գիտնականների` 2015-ին մոտ 303 հազար կին մահացել է հղիության ժամանակ՝...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն